Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չհարգեց զոհերի հիշատակը

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չհարգեց զոհերի հիշատակը
26.02.2014 | 14:40

Այսօր ԱԺ-ն ՀԱԿ խմբակցության ներկայացրած «Մարտի 1-ի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծն է քննարկում։ Մինչ հարցի քննարկումը, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Այդ պահին դահլիճից դուրս եկավ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում այդ առթիվ գրել է. «Իմ նախկին և ներկա գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ Մարտի 1-ի զոհերի հիշատակը դահլիճից դուրս և դահլիճում հարգելը չդարձնել, ինչպես իրեն է բնորոշ, սեփական իմիջը փառաբանելու գործիք»։

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց իր պահվածքի պատճառը։ «Ես չմասնակցեցի լռության րոպեին և դուրս եկա դահլիճից, որովհետև այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի կազմակերպման և իրագործման հետ, մարդիկ, ովքեր անձամբ տվել են ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ։ Նրանց հետ կողք կողքի Մարտի 1-ի զոհերի հիշատակի լռության րոպեին մասնակցելը, իմ ընկալմամբ, անարգանք կլիներ զոհերի հիշատակի առաջ»,- ասաց Փաշինյանը, խոստանալով, որ իր ելույթում այս հարցին ևս կանդրադառնա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ